Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Երբ, հանուն «խաղաղության», պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները

Երբ, հանուն «խաղաղության», պատրաստ ես հարևանիդ զիջել սեփական տան բանալիները
25.11.2026 | 16:04

Պատկերացնենք՝ մարդն ունի տուն, ընտանիք, իր տան պատմությունը, իր նախնիների հիշատակը, և մի օր եկվոր հարևանը, որը տարիներ շարունակ վիճել է նրա հետ, ասում է.

- Ես պատրաստ եմ քեզ հետ խաղաղ ապրել, բայց պայմանով. նախ՝ պետք է փոխես տանդ հիմնարար կանոնները, հանես այնտեղից այն ամենը, ինչ ինձ դուր չի գալիս, և հրաժարվես այն իրավունքներից, որոնք ես համարում եմ ինձ համար անընդունելի։

Եվ տանտերը, փոխանակ հարևանից պահանջելու, որ նա հարգի իր տունը, պատմությունն ու իրավունքը, սկսում է փոխել սեփական տան կանոններն ու ներսի եղած-չեղածը, հույս ունենալով, որ դրանից հետո հարևանը վերջապես իրեն հանգիստ կթողնի։

Բայց այս հարևանը նրանցից է, ով մեկը ստանալուց, մյուսն է պահանջում, հետո՝ էլի ու էլի… Եվ, երբ էլ պահանջելու բան չի մնում, հիմա էլ պայման է դնում, թե՝ պիտի մտնեմ տանդ անկյուները ստուգեմ, կարող է բան ես թաքցրել: Էս անխելք միամիտն էլ, թե բա՝ մտիր:

Հարևանը մտնում, տան բոլոր անկյունները տնտղելուց հետո, մեկ էլ շրջվում և դիմում է տանտիրոջը.

-Վարձը ե՞րբ ես տալու:

-Ի՞նչ վարձ,- շվարած ու զարմացած հակադարձում է տանտերը…

Հարևանը՝ արդեն տանտիրոջ իրավունքով.

- Ո՞նց թե՝ ինչ վարձ: Բա էսքան տարի, որ իմ տանն անվարձ ապրում ես, գիտես գեղեցիկ աչքերիդ համա՞ր եմ թողել. Կամ վարձս տուր, կամ տնիցս դուրս չքվիր…

Հ.Գ. Մոտավորապես այսպիսին է լինում հետևանքը, երբ, հանուն «խաղաղության», պատրաստ ես հարևանիդ զիջել այն, ինչն արդարացիորեն քոնն է: Ասել է թե՝ սեփական տան բանալիները:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1575

Մեկնաբանություններ